Պեսկովը բացահայտել է Պուտինի և Թրամփի խոսակցության երկու թեմաները

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է քննարկեն երկու երկրների հարաբերությունների կարգավորումը և Ուկրաինայում տիրող իրավիճակը: Այս մասին հայտարարել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։

«Կան նաև մեծ թվով հարցեր՝ և մեր երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, և Ուկրաինական կարգավորման մասին։ Այս ամենը պետք է քննարկեն երկու նախագահները», - ասել Է Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն արդեն համաձայնեցրել են դիրքորոշումը շատ հարցերի շուրջ՝ շնորհիվ Ստամբուլում կայացած բանակցությունների, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի Մոսկվա այցի և Պուտինի ու Թրամփի առաջին հեռախոսազրույցի: