Իրանի ԻՀՊԿ-ն ներկայացրել է իր ստորգետնյա հրթիռային բազան

Մանրամասներ
Իրան

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի ներկայությամբ ներկայացվել է առաջավոր հրթիռային համալիր, որը մշակել են իրանցի մասնագետները, տեղեկացրել է Mehr-ը։

«Իսկական խոստում 1 եւ 2» գործողությունների մի մասն Իսրայելի դեմ իրականացվել է այս ստորգետնյա հրթիռային բազայի օգտագործմամբ, գրել է լրատվամիջոցը։

Իրանական «Իսկական խոստում 1 եւ 2»  գործողության ընթացքում հրթիռներն այս բազայից կարողացել են խոցել իսրայելական «Նավատիմ» բազան երկրի հենց կենտրոնում։

«Շուտով կբացվեն հրթիռների եւ անօդաչուների ստորգետնյա համալիրներ, եւ դուք կտեսնեք մինչ այժմ չտեսնված իրանական հզորության վիթխարիությունն ու խորությունը»,- ասել է գեներալ-մայոր Սալամին։