Մոսկվայից և Երևանից Սարատով չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ

Մանրամասներ
ինքնաթիռ

Մոսկվայից և Երևանից դեպի Սարատով մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ՝ Ռոսավիացիայի կողմից սահմանված ժամանակավոր սահմանափակումների պատճառով։  Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Գագարին» օդանավակայանի ներկայացուցչին։

Ավելի վաղ Ռոսավիացիան տեղեկացրել էր, որ Սարատովի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

«Մոսկվայից «Աերոֆլոտ» և Երևանից «Shirak Avia» ավիաընկերությունների՝ դեպի «Գագարին» օդանավակայան իրականացվող չվերթերն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ», - հայտնել Է գործակալության զրուցակիցը: