Բայդենը Զելենսկուն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Ուկրաինային

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը, փոխանցում է rbc.ru-ն։

«Նախագահ Բայդենը մի քանի րոպե առաջ խոսել է նախագահ Զելենսկու հետ։ Բայդենը ցանկանում էր Զելենսկուն հայտնել ԱՄՆ անսասան աջակցության մասին, որը մենք տեսել ենք վերջին տարիների ընթացքում», – ասել է նա։