Մենք լինելու ենք փողոցներում, հրապարակներում, մենք լինելու ենք քաղաքների դռների առջեւ, մենք լինելու ենք պարիսպների վրա, մենք լինելու ենք ամենուր, որովհետեւ անմեղները, որոնք ցանկություն ունեն արդարություն հաստատելու, նրանք չեն ընկրկելու:
Այս մասին այսօր ժողովրդին ուղղված ուղերձում ասել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Մեզ համար այլ օրակարգ, որեւէ մեկի հետ խնդիր ունենալու հանգամանք գոյություն չունի, բացի չարիքը հեռացնելուց մեր տնից: Սա մեր յուրաքանչյուր օրվա, յուրաքանչյուր ժամի, ու րոպեի մտածումն ու գործն է»,-ասաց նա:
Անդրադառնալով իշխանության ներկայացրած խաղաղության օրակարգին՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ այն կեղծ է:
«Խաղաղությունը չի ենթադրում ոչնչացում, ճահճացում, այլ օվկիանոսային խաղաղություն, հաղթանակած խաղաղություն:
Սուրբ Ծննդից հետո մեր առաջին այս հանդիպումով մենք մեկնարկում ենք մեր պայքարի նոր շրջանը, որը ես համոզված եմ, որ գնալու ենք դեպի վերջնարդյունք հաղթանակով, որն էլ երաշխիք կլինի իրական խաղաղության»,- ասել է նա:
0Comments