Մեր մաղթանքը, մեր խնդրանքն է մեր Տեր Աստծուն, որպեսզի մեր տղաները տուն վերադառնան, և նաև շուտափույթ ազատում թե Բաքվի բանտերում գտնվող ռազմաքաղաքական մեր ղեկավարությանը, մեր գերեվարված տղաներին, թե Երևանի բանտերում գտնվող մեր բոլոր զինվորականներին, ովքեր ապօրինի կերպով մինչև այսօր գտնվում են կալանքի ներքո։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, իր կողմից կազմակերպված ընդունելության ժամանակ հայտարարեց «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
«Անկախ բոլոր տեսակի խոսակցություններից, գնահատականներից, դիտարկումներից, մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև մենք ուզում ենք դադարեցնել այս պարտության ընթացքը, մեր ընթացքը շարունակվելու է, որովհետև ուզում ենք վերականգնել մեր տունը, պատիվը, մեր ուրախությունը, այնպես, ինչպես ապրել ենք։
2025-ին ո'չ պետությունը, ո'չ բանակը չպիտի մնան առանց գերագույն գլխավոր հրամանատարության: Մեր պարտությունների շարքը տեղի են ունեցել և ունենում են միայն և միայն այդ գերագույն գլխավոր հրամանատարության բացակայության պայմաններում։ Եվ, եթե կուզեք գնահատականն էլ տամ, այո, մենք բոլորս այս կամ այն կերպով արդարացի կամ ոչ, հիասթափություն, հուսախաբություն ունենք այս չորս տարիների ընթացքում արձանագրված ամենամեծ փաստից, որ մեր ազատագրած երկիրը վերստին նվաճվեց թշնամու կողմից և անզորության զգացումով, որ ՀՀ-ում բանակը չկարողացավ համապատասխան արձագանքը տալ, այնպես ինչպես տվել է ժամանակին։
Մեր պարտությունը, Արցախի հանձնումը, Արցախի մեր ժողովրդի այսօր այստեղ ներկա գտնվելը քաղաքական որոշման արդյունք է, քաղաքական պարտություն է»,- հայտարարեց Բագրատ Սրբազանը:
0Comments