Փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա. Բագրատ Սրբազան

Մանրամասներ
բագրատ սրբազան

«Հայտարարագրման միջոցով փորձում են վերահսկողություն սահմանել յուրաքանչյուր քաղաքացու վրա, ոչ միայն տեղեկատվական իշխանություն են ունենալու՝ մուտք գործելով ձեր տներ, ոչ միայն անվտանգային խնդիրներով են ճնշելու, զրկելու են քաղաքացիական բոլոր իրավունքներից, այլ նաև տնեսական իմաստով թույլ չեն տալու գաղտնիություն պահել իր սեփական փոքրիկ տարածքում»։ Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, ուղիղ եթերով հայտարարեց «Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Մուտք են գործելու մարդկանց բանկային հաշիվներ, փորձելու են վերահսկողություն սահմանել, բոլոր առումներով բռնաճշնելու են»,–հավելեց նա։

Բագրատ Սրբազանի խոսքով, վերջին օրերին քննարկումների առիթ են դարձել նաև հարկային օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունները, որոնք էական ազդեցություն են ունենալու փոքր և միջին բիզնեսների վրա։

«Ու՞մ են ծառայում և ովքե՞ր են սրա շահառուները։ Մենք ամեն օր բարեփոխումների անվան ներքո առերեսվում ենք այս չարիքի իշխանության կողմից մեր նկատմամբ բնաճնշումներ գործադրելու հետ»,–ասաց Բագրատ Սրբազանը։