Rolls-Royce-ը նոր էլեկտրական մեքենա կթողարկի 2025 թվականին

Մանրամասներ
rolls-royce

Rolls-Royce-ը ներկայացրել է իր երկրորդ էլեկտրական ավտոմեքենան։ Մեկ այլ «կանաչ» մոդել կներկայացվի այս տարի՝ միանալով Spectre կուպեին, որը հսկայական հաջողություն գրանցեց՝ անսպասելի նույնիսկ հենց Rolls-Royce-ի համար: Ապրանքանիշը 300 միլիոն ֆունտ ստերլինգ կներդնի Գուդվուդում իր գործարանի ընդլայնման և արդիականացման համար: Միջոցների մի մասը կծախսվի նաև պահանջկոտ հաճախորդների համար անհատականացման հնարավորությունների ընդլայնման վրա:

Գուդվուդի գործարանը պատրաստվում է կատարել իր ամենամեծ ներդրումը 20 տարի առաջ բացումից ի վեր: Դա Rolls-Royce-ին թույլ կտա իր շարքին ավելացնել երկրորդ էլեկտրական մեքենան, որը թողարկվելու է 2025 թվականին: Ըստ ինսայդերների՝ դա կլինի քրոսովեր, որն չափսերով կզիջի Cullinan-ին։ Ներկայումս գործարանում աշխատում է ավելի քան 2,5 հազար մարդ, որոնք օրական հավաքում են մինչև 28 մեքենա։

Rolls-Royce-ը ներկայացրել է ևս մեկ էլեկտրական ավտոմեքենա՝ Spectre-ի հաջողությունից հետո: Ապրանքանիշի առաջին «կանաչ» մեքենան 2024 թվականին Եվրոպայում ժողովրդականությամբ գերազանցեց նախորդ բեսթսելլերին՝ Cullinan-ին: Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում ընկերությունը վաճառել է 5,7 հազար ավտոմեքենա։

Բացի նոր մոդելի թողարկմանը նախապատրաստվելուց՝ միջոցները կուղղվեն Bespoke և Coachbuild ստորաբաժանումների հնարավորությունների ընդլայնմանը։ Պատվերով Rolls-Royces-ի պահանջարկն աճում է․ Bespoke-ի պատվերների ծավալը 2024 թվականին հասել է իր առավելագույնին՝ 2023 թվականի համեմատ աճելով շուրջ 10 տոկոսով:

Rolls-Royce-ը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ նախատեսում են ամբողջությամբ անցնել էլեկտրական քարշի։ Բենզինային շքեղ մեքենաների դարաշրջանը կավարտվի 2031 թվականին, երբ վերջին V12 մոդելները թոշակի դուրս կգան: Բրենդը կշրջանցի հիբրիդային փուլը։

1

1