Bentley-ի նՆոր ինքնատիպ Batur-ը 18 կարատանոց վարդագույն ոսկուց պատրաստված կուրացուցիչ հարդարում ունի։
Բրիտանական ապրանքանիշը հենց նոր ներկայացրել է Batur նոր նմուշը, որը կոչվում է «The Black Rose»: Grand Tourer դասի այս բացառիկ ավտոմեքենան առաջինն է, որում օգտագործվել է ամուր 3D-տպագրության օգնությամբ տպագրված վարդագույն ոսկուց հարդարանք, տեղեկացրել է Robb Report-ը:
Black Rose-ն ունի վառ գունային սխեմա, որը չեք գտնի որեւէ այլ Batur-ում: Մեքենայի ստորին հատվածը մետալիկ սեւ գույնի է, թափքի վերին մասը՝ փայլուն Beluga: Սակայն հատկապես ուշագրավը հարդարումն է։ Satin Rose Gold-ի շեշտադրումները զարդարում են վանդակաճաղը, օդափոխիչները, կողային մասերը եւ հայելիները: Գույնի հետքեր կգտնեք նույնիսկ 22 դյույմանոց փայլուն սեւ սկավառակների վրա:
Bentley-ն հայտնել է, որ 210 գրամ 18 կարատանոց վարդագույն ոսկին առկա է Black Rose-ի դեկադենտական սրահում, ներառյալ գործիքների վահանակը, ղեկանիվը եւ շարժիչ ռեժիմի սելեկտորը:
Հարդարումը կիրառվել է 3D տպագրության տեխնոլոգիայի միջոցով, որը, ըստ ավտոարտադրողի, նախկինում երբեք չի օգտագործվել մեքենայի վրա: Մյուս բարձրորակ նյութերը, որոնք օգտագործվել են ողջ ինտերիերիում, ներառում են Beluga կաշին, գորշ փայտածխի գույնի թվիդից գործվածքը եւ մետաղական սեւ երեսպատումը:
Ցավոք, Black Rose-ը արտադրվում է միակ նմուշով։ Եթե մեքենան երբեւէ դուրս գա երկրորդային շուկա, պատրաստ եղեք վճարել դրա գինը՝ 2,1 մլն դոլար կամ ավելին՝ ձեր հավաքածուին ավելացնելու համար։
0Comments