«Մեր նախազգուշացումը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը. Իրանը երբեք թույլ չի տա Զանգեզուրի միջանցքի ստեղծումը»,- գրում է «Թասնիմ» գործակալությունը, փոխանցում է Իրանի Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի տելեգրամ ալիքը։
«Թասնիմ» գործակալություն. «Օրերս ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Հայաստանում Սյունիքով անցնող Զանգեզուրի միջանցքը կարող է Ադրբեջանի հիմնական տարածքը կապել Նախիջեւանի հետ»։
Այս առումով Ռուսաստանի իշխանություններին պետք է հիշեցնենք մի քանի բան. մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները Ռուսաստանին հստակ և միանշանակ հայտնել են, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է որևէ միջանցքի ստեղծմանը, ինչպիսին է Նախիջևանը Ադրբեջանի հետ կապող Զանգեզուրի միջանցքը, և նմանատիպ այլ նախագծեր։ Այդ իսկ պատճառով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշումը զարմանալի է։
Իրանը չի ընդունի սահմանային որևէ փոփոխություն կամ իր սահմանների անվտանգությունը նվազեցնելու միջոցներ.
0Comments