«Էրդողանի համբերությունն ամեն պահի կարող է սպառվել». Finansial Times

Մանրամասներ
էրդողան

Անգլիական «Finansial Times» պարբերականը Թուրքիայի տնտեսության վերաբերյալ վերլուծություն է հրապարակել։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վերլուծության մեջ նշվում է, որ էրդողանը կարող է հրաժարվել իր վարած տնտեսական քաղաքականությունից, քանի որ դրանում նրա համբերությունը յուրաքանչյուր պահի կարող է սպառվել։

Բացի այդ նշվում է, որ Թուրքիայի տնտեսության վրա Էրդողանի ունեցած խիստ վերահսկողությունը պատճառ է դարձել, որ օտարերկրյա ներդրողների կապիտալը մուտք չգործի թուրքական շուկաներ։

Ինչպես նաև ասված է, որ թուրքական կառավարությունը փորձում է օրեցօր աղքատացող ընտանիքների աղքատանալու միտումը վերագրել

«միջազգային ուժերին»։

Հիշենցենք, որ 2023-ի մայիսի համապետական ընտրություններից հետո Թուրքիան տնտեսական անհաջողությունների է բախվում։

Իսկ արտարժույթի բորսայում Թուրքիայի դրամական միավորը շարունակում է անկումային վիճակում մնալ։

Այս պահին 1 դոլարին համարժեք թուրքական լիրան կազմում է 27․2։