Թուրքիայի նախագահը տանտիրոջ պես Մինսկի խմբին հրավիրել է Ղարաբաղ
«ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է իր աչքերով տեսնի Ադրբեջանի՝ օկուպացիայից ազատագրված տարածքները»,- կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ելույթում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների միջեւ հարաբերությունների նոր փուլ է սկսվել: Ըստ նրա, շատ շուտով Թուրքիան ու Ադրբեջանը այս հռչակագրի շրջանակներում բազմաթիվ համաձայնագրեր կստորագրեն:
«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության հնարավորինս շուտ բացումից մինչեւ մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկումը մենք վճռականորեն եւ արագորեն կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետ: Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որը մենք կանցկացնենք մեր երկրում առաջիկա ամիսներին, նախատեսում ենք ձեռնարկել բազմաթիվ կոնկրետ քայլեր՝ կապված այդ հարցերի հետ»,- ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Թուրքիան, որն ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, եղբայրական հարաբերությունների ամրապնդման շղարշի ներքո փաստացի Ադրբեջանի գաղութացում է իրականացնում:
0Comments