Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Հայտնում է «Փաստինֆոն», որի տեղեկությունները հաստատել է մասնաճյուղի տնօրենի պաշտպան, փաստաբան Ամրամ Մակինյանը:
Ըստ աղբյուրի՝ այսօր կայացած դատական նիստում դատարանը մերժել է կալանավորումը` համարելով, որ բացակայում է հիմնավոր կասկածը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու եւ խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը:
Ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը
0Comments