Իրաքի Մոսուլից հյուսիս-արեւելք ընկած Բաշիք շրջանում գտնվող թուրքական ռազմաբազայի մոտ հրթիռ է ընկել, հայտնում է Shafaq իրաքյան լրատվամիջոցը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի երեկոյան։
Աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ «Կատյուշա» հրթիռը հարվածել է Նինվեի մայրաքաղաքի մոտ գտնվող Զելիքան ճամբարին, որտեղ տեղակայված են թուրքական զորքերը։
Աղբյուրը հավելել է, որ կրակոցների հետեւանքով ոչ ոք չի տուժել։
0Comments