«Ես հրամայել եմ Իսրայելի բանակին նախապատրաստվել Իրանի դեմ ռազմական հարձակմանը»,- այս մասին նախօրեին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության նախարար Գանցն ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ իսրայելական բանակի համար Իրանի վրա հարձակման նախապատրաստումը համակարգելու նպատակով սահմանվել է նաև գործողությունների պլանի վերջնաժամկետ։
Իրանը՝ Իսրայելից հնչող սպառնալիքներին ի պատասխան հայտարարել է, որ «Իրանական հրթիռն ընդամենը 7-9 րոպեի ընթացքում Իրանից կհասնի Թել Ավիվ։ Իսկ Իրանի սարսափելի բալիստիկ հրթիռները միայն մեկ բան են նշանակում․ դա Թել Ավիվի ավիրումն է»։
0Comments