Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք. Կարո Փայլան

Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը

Թուրքիայի խորհրդարանի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Արգենտինա կատարած այցից:

«Արգենտինայի մութ տարիներին անհետացածների մայրերի հետ էինք: Մայիսյան հրապարակի մայրերի սրտերը սփոփվել են հանրային առերեսման շնորհիվ: Աշխատենք, որ մեր մայրերն էլ վայելեն այս արդարությունը»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Փայլանը աշխատանքային այցով գտնվում է Արգենտինայում, օրեր առաջ ելույթ է ունեցել նաև խորհրդարանում: