Աֆղանստանից փախած նախագահին Աբու Դաբիում հոսպիտալացրել են

Իրավիճակ

Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Գանին հոսպիտալացվել է Աբու Դաբիի հիվանդանոցներից մեկը։ Այս մասին հայտնում է PANA գործակալությունը։

Նրան հիվանդանոց են տեղափոխել ժամեր առաջ։ Նրա վիճակը վատանում է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Այսօր ավելի վաղ ԱՄԷ ԱԳՆ-ն հաստատել էր երկրում Գանիի գտնվելու մասին լուրերը։ Մինչ այդ նախագահի գտնվելու վայրի մասին հստակ տեղեկություն չկար։