ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Թվիթերում ասել է, որ Դեմոկրատական կուսակցությունը ցուցաբերում է «հարասմենթի» առավելագույն մակարդակ նախագահի հանդեպ: Այս մասին տեղեկացնում է Gazeta-ն։
ԱՄՆ նախագահը նաեւ դժգոհել է այն բանից, որ ստիպված է հանդուրժել «կոռումպացված ԶԼՄ» ճնշումը, չնայած երկու տարիները, որոնց ընթացքում նա զբաղեցնում է պաշտոնը, իբր, ամենահաջողվածն են պատմության մեջ։
«Նախագահական հարասմենթը խելքները թռցրած դեմոկրատների կողմից ամենաբարձր մակարդակին է մեր երկրի ողջ պատմության ընթացքում։ Եվ շատ ավելի չար են նաեւ կոռումպացված առանցքային ԶԼՄ-ները, որոնցից նախագահը երբեւէ ստիպված է եղել պաշտպանվել։ Եվ սա՝ չնայած այն բանին, որ (իմ կառավարման) երկու տարիները ամենահաջողն են պատմության մեջ»,- գրել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը նաեւ հայտարարել է, որ «հաղթելու է բոլոր նախանձողներին հակառակ», բայց եւ առաջարկել է պատկերացնել, թե ինչպես կարող էր զարգանալ իրավիճակը։
0Comments