Ուկրաինայի Զինված ուժերը Կուրսկի մարզում 5 կմ առաջ են շարժվել. ISW

Մանրամասներ
Կուրսկ

Նոր հարձակման ժամանակ ուկրաինական զորքերը ճեղքեցին ռուսական պաշտպանությունը և առաջ շարժվեցին Սուջայից 5 կմ հարավ-արևելք, նշում է ԱՄՆ-ում գործող Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը (ISW):

Ըստ ISW-ի՝ փետրվարի 6-ին հրապարակված կադրերի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ ուկրաինական զորքերն առաջ են շարժվել Մախնովկայից հարավ-արևմուտք (գյուղ Սուձայից հարավ-արևելք) և Չերկասկայա Կոնոպելկայից հյուսիս և արևելք: Շարասյունն անցել է Սուջա-Օբոյան ճանապարհով, որից հետո Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կոլմակովի ֆերմա և Ֆանասեևկա գյուղը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի բոլոր հարձակումները հետ են մղվել։

Ուկրաինայի հրամանատարությունը դեռ չի մեկնաբանել Կուրսկի շրջանում նոր հարձակման մասին լուրերը: