Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է միջազգային միջնորդների մասնակցությամբ ընդդիմության հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ:
«Ես պատրաստ եմ ընդդիմության հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել, որպեսզի խոսենք ի բարօրություն Վենեսուելայի՝ խաղաղության եւ նրա ապագայի համար»,- ասել է նա:
Մադուրոն նշել է, որ «աշխարհում կան մի քանի կառավարություններ, կազմակերպություններ, որոնք անկեղծորեն մտահոգված են Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններով, նրանք երկխոսության կոչ են արել»: Եվ ինքը կուզենար, որ նրանք «աջակցեին Վենեսուելայում երկխոսությանը»:
0Comments