ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը բարձրացել է՝ հասնելով ռեկորդային ցուցանիշի։ Դա նրա որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքն է, գրում է Langer Research Associates-ն իր հրապարակած հետազոտության մեջ:
Հարցումը պատվիրել են ABC-ն և The Washington Post-ը:
Որպես երկրի ղեկավար՝ Թրամփի գործունեությանը հավանություն է տվել ամերիկացիների 44%-ը, իսկ 53%-ը հակառակ տեսակետին է:
Հարցվածների 51%-ը ողջունում է Թրամփի վարած տնտեսական քաղաքականությունը:
ԱՄՆ հարկային քաղաքակությունն արդյունավետ է համարել հարցվածների 42%-ը, իսկ 40%-ը համարել է, որ Թրամփը վարում է արտաքին լավ քաղաքականություն:
Ամերիկացիների 29%-ն է աջակցում նախագահի էկոլոգիական քաղաքականությանը։ Հարցվածների ընդամենը 37%-է կոչ անում անհապաղ իմպիչմենթ իրականացնել:
0Comments