Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն ընդունել է կառավարության հրաժարականը՝ վարչապետ Ալիխան Սմայիլովի գլխավորությամբ: Այս մասին հայտնել է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։
«Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը և Ղազախստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Ռոման Վասիլևիչ Սկլյարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Միևնույն ժամանակ, կառավարության անդամներին հանձնարարվել է շարունակել իրենց պարտականությունների կատարումը՝ մինչև կառավարության նոր կազմի հաստատումը:
Սկլյարը նախկինում զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը։
0Comments