«Վրացական երազանքը» խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը

Մանրամասներ
վրաստան

Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը քվեաթերթիկների 100%-ի մշակման արդյունքներով խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 53,92 %-ը, հայտնում է Վրաստանի ԿԸՀ-ն

Խորհրդարան է անցել 4 ընդդիմադիր ուժ․

«Փոփոխությունների կոալիցիա»՝ («Ախլի»-ի, «Գիրչի-առավել ազատության» և «Դրոա» ) -11,04 %,

«Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ - 10,16%;

«Ուժեղ Վրաստան» միավորում («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») -8,81 %;

«Վրաստանի համար» - 7,77 %։