Մերկելն Օբամայի համար «ջերմ» ընդունելություն է կազմակերպել Գերմանիայում

Օբամայի հետ Մերկելը ջերմ է ու անկաշկանդ, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում այդ ամենը չկա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հյուրընկալել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային և նրա համար «ջերմ» ընդունելություն կազմակերպել, գրում է Daily Mail-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաքական գործիչները հանդիպել են Մերկելի գրասենյակի մոտ:

Պարբերականը նկատում է, որ հանդիպման կադրերն ակնհայտ ցույց են տալիս Գերմանիայի կանցլերի՝ ԱՄՆ նախկին և ներկա նախագահների հետ հարաբերությունների տարբերությունները:

Օբամայի հետ Մերկելը ջերմ է ու անկաշկանդ, մինչդեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեպքում այդ ամենը չկա:

Ավելի վաղ Օբաման խոստովանել էր, որ պաշտոնավարման տարիներին իր ամենասիրելի գործընկերներից մեկը հենց Մերկելն էր:

Օբաման Գերմանիա է ժամանել ապրիլի 5-ին: Նա պատրաստվում է մասնակցել Համաշխարհային առաջնորդության համաժողովին:

 

The former US president kisses the German chancellor after their meeting - believed to be about Trans-Atlantic relations

Angela Merkel says goodbye to Barack Obama at the German chancellery in Berlin today

Obama arrived yesterday at around 5pm and addressed the World Leadership Summit in Lanxess Arena, Cologne

Obama  and Ms Merkel share a laugh during their meeting today. During his three-day visit to Germany, Obama will also meet with a group of young people tomorrow