Հայ-ռուսական հարաբերությունները բարդ շրջան են ապրում։ Սա շատ առումներով հետևանք է Արևմուտքի գործողությունների, որոնք անցած տարում մեծացրել են ճնշումը Հայաստանի վրա, դրդել նրան քանդել ավանդական կապերը Ռուսաստանի հետ և պարտադրել հայ ժողովրդին խորթ արժեքային կողմնորոշումներ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն նախարար Սերգեյ Լավրովին ուղղված հարցադրումների շրջանակում։
«Ցավոք, Հայաստանը հաճախ բարեհաճ է արձագանքում ԱՄՆ-ի և ԵՄ-ի չհիմնավորված խոստումներին։ Ի վերջո, ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության հիմնաքարն է, իսկ ԵԱՏՄ-ին անդամակցությունը նրա տնտեսական բարեկեցության բանալին է»,- ասել է ռուս դիվանագետը։
«Մենք բազմիցս հայտնել ենք մեր հայ ընկերներին, որ ոչ Վաշինգտոնը, ոչ Բրյուսելը իրականում չեն մտածում իրենց գործընկերների ճակատագրի և շահերի մասին։ Արևմուտքում սովոր են դրանք ընկալել բացառապես ուտիլիտարիստական ձևով։ Երևանը չէր կարող ուշադրություն չդարձնել անցյալ տարեվերջին Վրաստանում ծավալված իրադարձություններին։ Հավանաբար Հայաստանում լսել են ցինիկ հայտարարությունները եվրոպացիների համար Երևանը Մոսկվայից «անջատելու» «նախագծի» և հայ բնակչությանը «մի քանի ցուրտ ձմեռների պատրաստվելու» խորհուրդների մասին»:
Նույն ուղղությամբ է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի վերջին կանխատեսումը, որը հայտնի է ամերիկյան հետախուզական գործակալությունների հետ սերտ կապերով։ Այն պարզ տեքստով նշում է, որ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից հետո Վաշինգտոնը դժվար թե ունենա նույն բուռն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասել է Լավրովը։
0Comments