Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կշտամբանքը Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին՝ The Economist-ում նրա հայտարարության առնչությամբ, որ պատերազմը մտել է փակուղի, ազդանշան է «Ուկրաինայի ղեկավարության շրջանում պառակտման մասին», գրում է New York Times-ը։
Հրատարակությունը նշում է, որ նոյեմբերի 4-ին Զալուժնիին քննադատել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան՝ ասելով, որ գեներալ Վալերի Զալուժնիի հայտարարությունները «հեշտացնում են ագրեսորի գործը» և «խուճապ» են առաջացնում Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների մոտ։
NYT-ը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրապարակային դատապարտումը եղել է Հատուկ գործողությունների ուժերի ղեկավար Վիկտոր Խորենկոյի պաշտոնանկության հաջորդ օրը։ Հրապարակման մեջ ասվում է՝ արդյո՞ք Զալուժնին նախապես գիտեր Խորենկոյի պաշտոնանկության մասին, մնում է անհայտ։
«Ամերիկացի զինվորականները, ովքեր աշխատել են գեներալ Խորենկոյի հետ, զարմացել են նրա հեռացման մասին լուրից և մատնանշել են նրա հետ սերտ և արդյունավետ աշխատանքային հարաբերությունները», – գրում է հրատարակությունը:
«Գեներալի և նախագահի միջև անջրպետը» ի հայտ եկավ Ռուսաստանի հետ Ուկրաինայի դիվանագիտական և ռազմական պայքարի դժվար պահին, ասվում է հոդվածում։
0Comments