Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև։
Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Սա գերմանացի նախարարի չորրորդ այցն է Ուկրաինա վերջին մեկուկես տարվա ընթացքում։ Նա Լեհաստանից գնացքով հասել է Կիև: Գերմանիայի ԱԳՆ ղեկավարին կայարանում դիմավորել է Գերմանիայի դեսպան Մարտին Յագերը:
Ժամանելուց հետո Բերբոքը հայտարարել է Ուկրաինային «տնտեսական, հումանիտար և ռազմական առումներով» հետագա աջակցություն ցուցաբերելու մտադրության մասին։ Նա նաև հիշեցրել է Կիևին կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված բարեփոխումների կարևորության մասին։
0Comments