Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները Մոլդովայից կօգտագործվեն ռուսական տարածքը ռմբակոծելու համար

Մանրամասներ
F-16 F16

Ռուսաստանում Մոլդովայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ալեքսանդր Կետրարուն կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ՝ Մոլդովայի տարածքում F-16 ինքնաթիռների տեղակայման մասին հաղորդագրությունների կապակցությամբ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Դիվանագետին լուրջ մտահոգություն է հայտնվել ռուսական և մոլդովական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվության առնչությամբ, ըստ որի՝  Արևմուտքի կողմից Կիևին փոխանցված F-16 ինքնաթիռները կտեղակայվեն Մոլդովայի օդանավակայաններում և դրանք կօգտագործվեն  ռուսական տարածքը ռմբակոծելու համար»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։