Մոլդովայի ընդդիմությունը բողոքարկելու է ընտրությունների արդյունքները

Մանրամասներ
մոլդովա

Մոլդովայի «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքը մտադիր է բողոքարկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները, որտեղ հաղթել է գործող նախագահ Մայա Սանդուն։ Այս մասին ասվում է քաղաքական ուժի Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

««Հաղթանակ» դաշինքը բողոքարկելու է ընտրությունների արդյունքների դեմ։ Սանդուն ցանկալի արդյունքի հասավ միայն եվրոպական տարածքներում խարդախությունների և զանգվածային խախտումների շնորհիվ»,- ընդգծվում է հայտարարության մեջ։