Մոլդովայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ներկայիս նախագահ Մայա Սանդուն և նախկին գլխավոր դատախազ Ալեքսանդր Ստոյանոգլոն։
Մոլդովայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 7:00-ին։ Երկրում և նրա սահմաններից դուրս բացվել է 2219 ընտրատեղամաս, որից 1988-ը՝ Մոլդովայի տարածքում, այդ թվում՝ 30-ը՝ Դնեստրի ձախ ափին բնակվող ընտրողների համար։ Արտերկրում բացվել է 231 ընտրատեղամաս։
Ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 07:00-ից մինչև 21:00-ն։ Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների առնվազն մեկ հինգերորդը:
0Comments