![ա](/sites/default/files/inline-images/%D5%A1%D5%B4%D5%B6%20%D5%B6%D5%B8%D6%80%20%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B6%D5%A1%D5%AF.jpg)
Ջեն Փսակին հեռանում է Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնից, ինչի մասին մայիսի 5-ին հայտնել է ԱՄՆ նախագահի վարչակազմի պաշտոնական կայքը։ Փսակիին կփոխարինի Կարին Ժան Պիեռը, որը պաշտոնը կստանձնի մայիսի 13-ին։
«Այսօր նախագահ Բայդենը հայտարարեց, որ Կարին Ժան Պիերը բարձրացվել է նախագահի օգնականի և Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում։ Կարինը կզբաղեցնի մամուլի քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Ջեն Փսակիին, որը մայիսի 13-ին կլքի Սպիտակ տունը»,- ասվում է վարչակազմի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Փսակիի՝ Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը թողնելու և MSNBC հեռուստաալիքում աշխատանքի անցնելու ծրագրերի մասին ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են ապրիլի 1-ից։
0Comments