![ա](/sites/default/files/inline-images/%D5%BA%D5%A5%D5%B6%D5%BF%D5%A1%D5%A3%D5%B8%D5%B6%20%D5%A1%D5%B4%D5%B6%20%D5%A4%D6%80%D5%B8%D5%B7_0.jpg)
ԱՄՆ իշխանությունները կաջակցեն Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտին, եթե, իհարկե, նման հայտ լինի: Ինչպես մայիսի 2-ին հավաստիացրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի միջազգային անվտանգության գործերով օգնական Սելեստա Վոլանդերը, երկու երկրները կամրացնեն դաշինքը, ինչպես նաև «կբարդացնեն ռուսական ռազմական ծրագրերը»:
«Մենք լիարժեք աջակցում ենք Ֆինլանդիայի և Շվեդիայի ընտրությանը: Եթե այդ երկրների ղեկավարությունները և բնակչությունը որոշեն ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել, մենք կաջակցենք նրանց»,-ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին, այս մասին Ատլանտյան խորհրդի կոնֆերանսի ժամանակ ասել է Սելեստա Վոլանդերը:
Նա ընդգծել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին կարող է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով հզոր ուժ բերել:
0Comments