Իտալիան հայտարարել է զբոսաշրջության սեզոնը բացելու ամսաթիվը: Իտալիայում տուրիստական տարեշրջանը կարող է սկսվել հունիսի 2-ին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ)։
Դա երկրի համար նշանավոր ամսաթիվ է՝ Հանրապետության օրը: «Ռեստարտը չի կարող պլանավորված լինել ավելի ուշ ժամկետի, այլապես հանգստացողների համար պայքարը տանուլ կտա մրցակից երկրներին»,-հայտարարել է զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան:
Կառավարությունը քննարկում է օտարերկրյա հյուրերին ընդունելու մի շարք պայմաններ, պարզաբանել է պաշտոնյան: Ժողովրդականություն վայելող տուրիստական վայրերի բնակիչների զգալի մասը պետք է պատվաստվի: Այդ ընթացակարգը պետք է նաեւ այն ճանապարհորդներին, որոնք ցանկանում են այցելել երկիր: Նաեւ նրանք պետք է ներկայացնեն համապատասխան հավաստագիր: Այլընտրանքը COVID-19-ի թեստի բացասական արդյունքն է:
«Ապրիլի վերջին մենք ձեռնամուխ կլինենք բնակչության պատվաստմանը Սորենտոյի ափին: Իմունացման մասին նաեւ խնդրում են խոշոր կղզիները, այդ թվում՝ Սիցիլիան եւ Սարդինիան»,-հայտարարել է Գարավալիան: Զբոսաշրջության նախարարության պլանները պաշտպանում է նաեւ երկրի վարչապետ Մարիո Դրագին: Նա հայտարարել է, որ «ամառային մրցախաղը տանուլ չի տրվել», ուստի «կարեւոր է տարեշրջանին պատրաստվել եւ անձնատուց չլինել»: Նախարարների կաբինետի ղեկավարը պատմել է, որ եթե երկրում հանգստի ամառային վայրերի մեծամասնությունն արդեն ամրագրվել են իտալացիների կողմից, ապա օտարերկրյա զբոսաշրջիկների բացակայությունը հատկապես կորստաբեր կլինի «արվեստի քաղաքների համար»:
Մինչեւ ապրիլի 30-ը Իտալիայում գործում են քաղաքացիների՝ արտասահման մեկնելու սահմանափակումներ: Երկիր ժամանողները պետք է հանձնեն կորոնավիրուսի անալիզ եւ պահպանեն կարանտին՝ ԵՄ-ի քաղաքացիների համար հնգօրյա, իսկ մյուս երկրների բնակիչների համար՝ երկշաբաթյա: Իտալիայում քննարկում են սահմանների բացման հնարավորությունը ռուսաստանցի զբոսաշրջիկների համար, սակայն դա կախված է երկու երկրների համաճարակաբանական իրադրությունից, հայտնել է Մասիմո Գարավալիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
0Comments