1 մլն դոլարանոց լոգարանով շքեղ հանգստյան տներ՝ Դուբայում. ֆոտոշարք

Լոգարանները պատրաստված են տարբեր նյութերից և նույնիսկ տեղ-տեղ պատված են ոսկով

Ինչպես գիտենք, Դուբայն ամբողջ աշխարհում համարվում է շքեղության ու ճոխության, կյանքի ու անմոռանալի հանգստի գլխավոր խորհրդանիշ: Հենց այս քաղաքում են գտնվում բարձրակարգ ժամանցի համար լավագույն հյուրանոցներն ու հանգստյան տները:

Դուբայ

Ինչպես հայտնում է Luxury Launches կայքը, ներկայումս Դուբայում կառուցվում է XXII Carat հանգստյան թաղամասը՝ 22 շքեղ առանձնատնով, որոնցից յուրաքանչյուրում տեղադրված է 1 մլն դոլար արժողությամբ լոգարան:

Դուբայ

Կատարյալ դիզայնն ու ամեն ինչ բարձրակարգ որակով կազմակերպված հրաշալի համադրություն հանդիսացող լոգարանները ստեղծվել են իտալացի մասնագետների կողմից ու համարվում են առանձնատների գլխավոր զարդը:

Դուբայ

Աղբյուրը տեղեկացնում է, որ լոգարանները պատրաստված են տարբեր նյութերից և նույնիսկ տեղ-տեղ պատված են ոսկով:

Դուբայ

Դուբայ

Դուբայ

Դուբայ