Ամբողջապես կիսում եմ իրական Հայաստան ունենալու գաղափարախոսությունը․ Գալյան

Մանրամասներ
գալյան

Արդարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ դեռ չի ծանոթացել խաղաղության պայմանագրի տեքստին, սակայն ստանձնել է պատասխանատվության ապահովելու խաղաղության ողջ գործընթացի իրավական ուղեկցումը։ Լուրերի փոխանցմամբ՝ նա նշեց, որ դեռ վաղ է խոսել նախարարությունում կադրային փոփոխություններ իրականացնելու մասին։

«Թափուր հաստիքների լրացման ուղղությամբ աշխատանքներ կտարվեն, բայց կադրերի փոփոխության հետ կապված դեռ վաղ է խոսել»,– պարզաբանեց Գալյանը։

Նա նշեց, որ ամբողջապես կիսում է իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը իրական Հայաստանի գաղափարախոսության հետ կապված․ «Հանձն եմ առել պարտականություն իրականացնել ողջ գործընթացի իրավական ապահովումը»։