Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության շուրջ

Մանրամասներ
արարատ

Դեկտեմբերի 11-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերում երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հարցերի շուրջ:

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Հանդիպման մասին Արարատ Միրզոյանը գրել է նաև X-ի իր միկրոբլոգում․ «Լավ հնարավորություն է հանդիպելու ուկրաինացի գործընկերոջս՝ Դմիտրի Կուլեբային, Բրյուսելում` ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում։ Մտքեր փոխանակեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ»։