Գագիկ Սուրենյանը զգուշացնում է. սպասվում են սառնամանիքներ

Մանրամասներ
եղանակ

Երևանում դեկտեմբերի 16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը  դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

Այս մասին տեղեկացրել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղական Գագիկ Սուրենյանը։