Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, անցանելի՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։
Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Ախուրյանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Դիլիջանի ավտոճանապարհները տեղ-տեղ պատվել են մերկասառույցով։
Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում ձյուն է գալիս։
Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի փոխանցած տվյալներով` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
0Comments