Վահագն Ալեքսանյանի և իմ մեջ չհայտարարված պատերազմ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Ալեքսանյանի երեկվա գրառմանը, որտեղ նա Հովիկ Աղազարյանին մեղադրել էր «Հրապարակ» օրաթերթի ինֆորմատորը լինելու մեջ, որ ՔՊ փակ նիստերից տեղեկություններ է հայտնել:
«Դուք բոլորդ գիտեք իմ շփումները լրագրողների հետ։ Համարյա թե, ցանկացած ժամի զանգում են՝ պատասխանում եմ։ Կան լրագրողներ, որոնց հետ ես նաև մարդկային շփումներ ունեմ։ Այս լրագրողների մեջ ավելի մարդկային շփում ունեմ, Լուսինե Շահվերդյանի («Հրապարակ»-ի լրագրող է-խմբ) հետ, որի ծածկանունը, ըստ Վահագնի, Սուրենավան է։ Սուրենավանը մեր գյուղն է։ Լուսինե Շահվերդյանը իմ մանկության ընկերոջ աղջիկն է։ Լուսինե Շահվերդյանի հետ որպես լրագրող, բազմաթիվ անգամներ հանդիպել ենք, զրուցել ենք մեր գյուղի հետ կապված: Մի հատ ինֆորմացիա կար, որ ըստ օպերատիվ տեղեկությունների, հեռախոսներին հետևելով, նկատվում է, որ Աղազարյան Հովիկը և Լուսինե Շահվերդյանը եղել են իր աշխատասենյակում: Դուռը բաց է, գալիս է, զրուցել ենք։ Եղե՞լ են դեպքեր, որ ես հարցազրույց եմ տվել Լուսինե Շահվերդյանին և ասել եմ բան, որ պետք չէր ասել։ Կարող է և եղել է։ Եղե՞լ են դեպքեր, երբ մենք զրուցել ենք որպես քաղաքացի, քննարկել ենք այս կամ այն հարցը, եղել է: Հնարավո՞ր է, որ Լուսինե Շահվերդյանը իմ զրույցը ձայնագրած լինի ինչ-ինչ նպատակներով օգտագործելու համար։ Ասենք, թե հնարավոր է: Եկեք սա համարենք արտահոսք եւ դնենք մի զամբյուղի մեջ:
Անվտանգությանը սպառնացող ինֆորմացիան դնենք մի կողմ, Եթե ապացուցվի, որ ես արտահոսք արել եմ, ես պարոն Վահագն Ալեքսանյանի բոլոր գնահատականներին տեր եմ: Եթե պարզվի, որ սիստեմատիկաբար արտահոսք է եղել, ես տեր եմ բոլոր գնահատականներին»,-ասաց Հովիկ Աղազարյանը:
Նա առաջարկեց, որ մի քանի լրագրողների ներկայությամբ Վահագն Ալեքսանյանը փաստերը դնի սեղանի վրա և ապացուցի լրագրողներին, որ տեսե՛ք, պարոն Աղազարյանը արտահոսք արել է. «Հակառակ դեպքում, եթե ինքը դա չանի մինչև հաջորդ ուրբաթ օրը, ուրեմն, ինքը ստոր սրիկա է»:
Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ իր եւ Վահագն Ալեքսանյանի միջեւ արժեհամակարգային հենքի վրա հայտարարված է պատերազմ. «Դա ա զգացվել է իր ելույթներում, իր ելույթներում: Պատերազմի առարկան պատգամավորի քաղաքական կշռի մասին է, քաղաքական էության մասին է։ Վահագ Ալեքսանյանը հետևողականորեն ուզում է ապացուցել, որ պատգամավորը զրո է, այսինքն ուսապարկ է: Ես էլ պայքարում եմ, որ ապացուցեմ, որ պատգամավորը զրո չի:
Եթե վերցնենք վարչապետի քաղաքական, այսպես կոչված, կերպը գնահատենք 100 միավոր, ապա, օրինակ, իմ քաղաքական կերպը կարելի է գնահատել 1 միավոր։ Ասենք, Ալեն Սիմոնյանինը կարելի է գնահատել 30 միավոր, Ռուբինյանինը՝ 15 միավոր, Արշակյանինինը՝ 14, Վահագինը՝ 0,5: Այդ բոլորի հանրագումարը մետք է մոտենա 100-ին, բայց չհասնի, որովհետեւ մենք բոլորս պատգամավոր ենք դարձել վարչապետի շնորհիվ, բայց մենք էլ մեզանից ինչ-որ բան ներկայացնում ենք։
Հանրագումարով ենք ներկայացնում՝ Ռուբինյանի ծուլությամբ, Աշակյանի խոհեմությամբ, Ալեն Սիմոնյանի կենսափիլիսոփայությամբ, իմ միգուցե փորձառությամբ: Այսինքն մենք զրո չենք, 95 ենք, և վարչապետը հաշվի է նստում 95-ի հետ, լսում է կարծիքները:
Հիմա Վահագն ասում է զրո ենք: Մեր կռիվը դա է և սա այդ կռիվի արդյունքն է և ես որ ընդվզել եմ, այսպես կոչված, վարչապետի դեմ: Սա քաղաքական ճիչ է ոչ թե չարություն, ընդվզում և այլն»:
0Comments