Ես չգիտեմ՝ նման կեղծ ու արատավորող հայտարություններ ով է տարածում, այդ հարցն ինձ էլի են տվել, նման բան չկա: Այս մասին ԱԺ-ում եմ լրագրողների հետ զրույցում ասաց՝ ՔՊ-ական պատըգամավոր Հայկ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, արդյոք Նիկոլ Փաշինյանի «սև ցուցակում» է հայտնվել, մասնավորապես, Հայկ Ղալումյանի հետ կապված միջադեպից հետո, և Փաշինյանը փորձում է ճշտել՝ ի՞նչ մոտիվացիա ունեք:
«Այդ հարցի հասցեատերը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, մեր հարաբերությունները վարչապետի հետ հիմա լավ են ու բարձր մակարդակի վրա են երկուստեք և ավելի լավ չեն եղել վերջին հինգ տարվա ընթացքում, քան հիմա»,- հավելեց նա:
Բացի այդ, պատգամավորը պնդեց՝ չի կարող ժողովրդի շահերից բխող որեւէ միտք արտահայտվի, ու վարչապետը չսատարի. «Հակառակը, մենք բոլորս սատարում ենք վարչապետին և մեր կատարած գործողությունները բխում են վարչապետի մատնանշած նպատակներից: բոլորս ձգտում ենք կատարել այն բոլոր նպատակներն ու խոստումները, որոնք տվել ենք իշխանության գալու ժամանակ»,- ասաց նա:
0Comments