Ամենացուրտը Շիրակում կլինի, ամենատաքը` Սյունիքում. եղանակի տեսություն

Մանրամասներ
ձյուն եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Դեկտեմբերի 12-ի ցերեկը,13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին հյուսիսարևելյան է, 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 08.12.2024

Երևան քաղաքում ևս դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ին, 12-ի գիշերը և 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր գոտում՝ թույլ ձյան տեսքով։

Մայրաքաղաքում դեկտեմբերի 9-ի ցերեկը կլինի 5-7 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +2...+4 աստիճան։