Շիրակում -18 կգրանցվի, Սյունիքում` +14. եղանակի տեսություն

Մանրամասներ
եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 2-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին շրջաններում, 6-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին հյուսիսարևմտյան է, 2-5մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն փետրվարի 5-6-ին գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով։

Եղանակի տեսություն - Sputnik Արմենիա, 1920, 01.02.2025

Երևան քաղաքում փետրվարի 2-5-ը տեղումներ չեն գրանցվի: Փետրվարի 6-ին սպասվում է թույլ ձյուն։

Մայրաքաղաքում փետրվարի 2-ի ցերեկը կգրանցվի +8...+10 աստիճան, իսկ երեկոյան ժամերին կլինի 0-2 աստիճան տաքություն։