Երևանի «Գումի» շուկայում ձերբակալված 8 մսավաճառներից առնվազն 5–ը, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների, հրաժարվել են փաստաբանի ծառայություններից։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` մսավաճառներն ազատ կարձակվեն ձերբակալման 72 ժամը լրանալուն պես, և չի բացառվում, որ նրանց մեղադրանքը սահմանափակվի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի համապատասխան հոդվածներով։
0Comments