Հանրապետության տարածքում`դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։
Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում 15-18մվ արագությամբ։
Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -7 -9, վաղը ցերեկը՝ 0 -2։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-9,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -15-19, ցերեկը՝ -4 -8,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -7 -9, ցերեկը՝ 0 -4,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -14-19, ցերեկը՝ -5-9,
Լոռիում գիշերը՝ -10-14, ցերեկը ՝ -8 -4,
Տավուշում գիշերը՝ -10 -12, ցերեկը՝ -3-5,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -17-20, ցերեկը՝ -6-9,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -10-13, ցերեկը՝ -1-5,
Արարատում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -2+2,
Արմավիրում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -1+2,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -14-9, ցերեկը՝ -5-8,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -7-10, ցերեկը՝ -2+1,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +9+13,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ +3+7։
0Comments