Պատմական գիտությունների թեկնածու, հնագետ, ուրարտագետ, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախկին տնօրեն Միքայել Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր աչքով ընկավ մի քարտեզ, որտեղ Հռոմում՝ կարծես թե թուրքերի կողմից արված ցուցադրությունում ներկայացված քարտեզում բացակայում է Հայաստանը: Ավելին, Ադրբեջանը մի տեսակ նաև զբաղեցնում է Հայաստանի մի մասը:
Իսկ մենք ժամանակին Իտալիայում հնագիտությանը վերաբերող գիտահանրամատչելի ամենահեղինակավոր պարբերակաաններից մեկում՝ «Արխեոլոգիա» Վիվայում Էրեբունուն ու մեր ժառանգությանը նվիրված այ էսպիսի ընդարձակակ հոդվածներ էինք տպում՝ հավուր պատշաճի ներկայացնելով մեր ժառանգությունը: Ընդ որում, այս հոդվածում որոշ տեղերում մեկնաբանություններ է արել աքեմենյան Իրանի հնագիտության աշխարհի հեղինակավոր հնագետ Պիերֆրանչեսկո Կալլիերին:
Այ էսպիսի «հակապետական» գործունեությամբ էի զբաղված Էրեբունիում:
Հիմա էլ աշխարհում ամենահայտնի հնագետ-ուրարտագետներից Ռոբերտո Դանի Roberto Dan հետ համատեղ աշխատում ենք Երևանի ուրարտական ժառանգությանը վերաբերող մի շատ հետաքրքիր գիտահանրամատչելի գրքի վրա…
Շատ կարևոր է գիտության նվաճումներն ու արդյունքները գիտահանրամատչելի կերպով մատուցել նաև հասարակությանը..
Այս առումով, այս տարի բազմաթիվ անակնկալներ են սպասում…»
0Comments