Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
երկրաշարժ

Երկուշաբթի 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խուզեստան նահանգի Բեհբահան շրջանում, հայտնում է Mehr-ը։

Ըստ լրատվամիջոցների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բեհբահանի մոտ՝ Խուզեստան նահանգի և Կոհգիլուե և Բոյեր Ահմադ նահանգների սահմանին։

Իրանի սեյսմոգրաֆիական ազգային կենտրոնի տվյալներով, որը գտնվում է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտում, երկրաշարժը տեղի է ունեցել երկրի մակերևույթից 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ շենքերի ավերածությունների մասին տեղեկություններ չկան: