![ա](/sites/default/files/inline-images/%D5%A5%D5%B4%20%D5%B4%D5%B7%D5%BF%D5%A1%D5%A4%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D6%82%D5%B4_0.jpg)
Երկուշաբթի Լյուքսեմբուրգում ծրագրված հանդիպում կանցկացնեն ԵՄ 27 երկրների արտգործնախարարները: Հանդիպման օրակարգի շրջանակում ակնկալվում է, որ նախարարները «կանաչ լույս» կտան այն քաղաքացիական առաքելության մեկնարկին, որի նպատակն է օգնել լուծելու հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրները:
Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այսօր ԱԳ նախարարները պետք է հաստատեն առաքելությունը։
«Հոկտեմբերի 6-ին՝ մեկ շաբաթ առաջ, Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելություն ստեղծելու վերաբերյալ, սպասվում է, որ երկուշաբթի նախարարները կհաստատեն այս առաքելությունը», - ասել է ԵՄ ներկայացուցիչը։
Դիվանագետի խոսքով՝ առաքելության մասին մանրամասներ դեռ չկան։
«Կարող եմ միայն ասել, որ առաջին փուլում կտեղակայվի մոտ 400 դիտորդ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ առաջին դիտորդները երկու երկրների սահման կուղարկվեն Վրաստանում ԵՄ առաքելությունից։
«Մենք անձնակազմը վերցնում ենք Վրաստանում մեր առաքելությունից՝ հիմնախնդրի հրատապության պատճառով»,- բացատրել է դիվանագետը։
0Comments