Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը կիրակի հայտարարել է, որ միայն Միացյալ Նահանգները կարող է կանգնեցնել Իսրայելի հարձակումը Գազայի սահմանամերձ Ռաֆահ քաղաքի վրա՝ հավելելով, որ հարձակումը, որը նա ակնկալում է օրերի ընթացքում, կարող է ստիպել պաղեստինցի բնակչության մեծ մասին լքել անկլավը: Այս մասին գրում է nbcnews.com-ը:
«Մենք կոչ ենք անում Ամերիկայի Միացյալ Նահանգներին խնդրել Իսրայելին չիրականացնել Ռաֆահի վրա հարձակումը: Ամերիկան միակ երկիրն է, որը կարող է թույլ չտալ Իսրայելին կատարել այս հանցագործությունը»,- ասել է Աբասը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման ժամանակ։
Իսրայելը, որը շաբաթներ շարունակ սպառնացել է համակողմանի հարձակում սկսել քաղաքի վրա՝ ասելով, որ իր նպատակն է ոչնչացնել այնտեղ ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակները, անցած շաբաթ ուժեղացրել է ավիահարվածները Ռաֆահի վրա:
Արևմտյան երկրները, ներառյալ Իսրայելի ամենամոտ դաշնակիցը՝ Միացյալ Նահանգները, խնդրել են զերծ մնալ քաղաքի վրա հարձակումից. Ռաֆահը գտնվում է Եգիպտոսի սահմանին և ապաստան է դարձել ավելի քան մեկ միլիոն պաղեստինցու համար, որոնք այստեղ են փախել Գազայի մյուս հատվածներից՝ Իսրայելի յոթ ամիս տևող հարձակման ֆոնին։
«Նույնիսկ փոքր հարվածը Ռաֆահին կստիպի պաղեստինյան բնակչությանը փախչել Գազայի հատվածից: Տեղի կունենա Պաղեստինի ժողովրդի պատմության ամենամեծ աղետը», - ասել է Աբասը՝ կրկնելով, որ ինքը մերժում է պաղեստինցիների տեղահանումը Հորդանան և Եգիպտոս:
0Comments