Վրաստանում մեկուկես ամսից իշխանափոխություն կլինի. Սաակաշվիլի

Մանրամասներ
ա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցության կառավարությանը ղեկավարելու երկար ժամանակ չի մնացել։ Քաղաքական գործիչն իր կանխատեսումներով կիսվել է դատարանի դահլիճում, որտեղ ընթանում է նրա գործով նիստը, գրում է apsny.ge կայքը։

Ինչպես նշել է Սաակաշվիլին, իշխանության ղեկին գտնվող կուսակցության ժամանակը գարնանը կլրանա, ինչից հետո Վրաստանում պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն։

«Ուկրաինան հաղթում է, իսկ ձեր ժամանակը սպառվում է։ Ես ոչինչ մոռանալու մտադրություն չունեմ: Ես ոչ մեկին չեմ սպառնում, ուղղակի բոլորը պետք է մտածեն դրա մասին։ Ես կարծում եմ, որ եթե մենք ակտիվ լինենք, ապա այս իշխանությանն առավելագույնը մեկուկես ամիս է մնացել։ Այս գարուն այս կառավարությունը մոռացության է մատնվելու: Դրանից հետո պետք է ձևավորվի ազգային համաձայնության կառավարություն, որում կընդգրկվեն «Վրացական երազանքի» որոշ ներկայացուցիչներ։ Դրանից հետո պետք է անցկացվեն ազատ ընտրություններ, քանի որ մեր պարտքն է Ռուսաստանի փլուզման պահը դիմավորել կայացած և պատրաստված»,- ասել է Սաակաշվիլին։