Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի հրթիռային հարձակումը իր տարածքում, որի հետևանքով երկու երեխա է զոհվել, ինքնիշխանության խախտումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, հայտնում է երկրի ԱԳՆ-ն։
«Պակիստանը խստորեն դատապարտում է Իրանի օդային տարածքի անհիմն խախտումը և հարձակումը Պակիստանի տարածքի վրա... Պակիստանի ինքնիշխանության այս խախտումը լիովին անընդունելի է և կարող է լուրջ հետևանքներ ունենալ»,- ասվում է նախարարության կայքում հրապարակված փաստաթղթում։
ԱԳՆ-ն հայտնում է, որ Իրանի հարձակման հետևանքով երկու երեխա է զոհվել, ևս երեք աղջիկ վիրավորվել է։
Բողոքի նոտա է ներկայացվել Թեհրանում Իրանի ԱԳՆ համապատասխան բարձրաստիճան պաշտոնյային։ Բացի այդ, Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Պակիստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են, որ հարվածի հետեւանքների պատասխանատվությունը կրելու է բացառապես Իրանը։
0Comments